Հունիսի 16-ին Հայաստանի հյուսիսային մարզերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +18+20, վաղը ցերեկը՝ +32+34:

Օդի ջերմաստիճանը մարզերում.  

Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,

կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+31,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,  

Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+28,  

Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,

Արարատում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+35,  

Արմավիրում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+35,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+36,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+30,

Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+30 (հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+35):