Մենք պարոն Քոչարյանի հետ քաղաքական հարցեր չենք քննարկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով պատգամավոր եւ գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված գործի մասին հարցին՝ հաշվի առնելով, որ ժամանակին Քոչարյանի եւ Ծառուկյանի անուններն ակտիվորեն շրջանառվում էին քաղաքական իրադարձությունների համատեքստում:

«Ես պարոն Քոչարյանի հետ երբեք քաղաքական հարցեր չեմ քննարկել: Բայց նույնիսկ եթե քննարկեի, դա չէր հանրայնացվի: Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին»,- նշեց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ որեւէ կապ չի տեսնում: