Վրացական հատուկ ծառայությունները հատուկ ստորաբաժանում են պատրաստում Հարավային Օսեթիայում դիվերսիաներ եւ ահաբեկչություններ կատարելու համար:
«Վրաստանի տարածքում հատուկ կենտրոններում հատւկ ստորաբաժանումներ են պատրաստվում, որոնք կարող են օգտագործվել դիվերսիոն-ահաբեկչական ակտեր կազմակերպելու եւ իրականացնելու համար: Այդ կենտրոններում պատրաստում են օսերեն իմացող մարդկանց, այդ թվում օսեթների ու Հարավային Օսեթիայի վրացական գյուղերի բնակիչների»,- հայտարարել է Հարավային Օսեթիայի պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) ղեկավար Բորիս Ատտոեւը:
Նրա խոսքով, Հարավային Օսեթիայի տարածքում բոլոր այս ահաբեկչությունների թիկունքում կանգնած են Վրաստանի հատուկ ծառայությունները:
«Ցավոք, այդ ահաբեկչությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցում ներգրավել են նաեւ Հարավային Օսեթիայի քաղաքացիների»,- հավելել է նա:





























