Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության եւ օգտագործման դեմ հետեւողական պայքարը:

Հունիսի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը:

Ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջանի Հակոբջանյան փողոցի մի տան ննջասենյակից հայտնաբերեցին յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված, իսկ տան հարակից հողամասում` կանեփի 8 թուփ:

Պարզվել է, որ բուսական զանգվածն ու կանեփի թփերը պատկանում են տանտիրոջը:

Հայտնաբերվածն առգրավվել է:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: