Կանադական հետազոտողները նոր սմարթֆոն են ստեղծել, որը կարող է օգտագործողի ցանկությամբ ծալվել:

Ծալելով սարքի տարբեր անկյունները, հնարավոր է կառավարել նրա ֆունկցիաները, օրինակ` կատարել զանգեր եւ այլն, գրում է Ferra.ru-ն:

Սարքը կոչվում է PaperPhone եւ օժտված է ֆունկցիոնալ լայն հնարավորություններով: Նրա պատրաստման համար հիմք է ծառայել 3,7 դյույմանոց էլաստիկ դիսփլեյը: