Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 15-ին արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին:
Քվեարկության ընթացքում 94 խորհրդարանական միաձայն աջակցել է այս օրենսդրական նախաձեռնությանը:
Նշենք, որ օրինագծով առաջարկվում է տնտեսվարող սուբյեկտներին ազատել 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար եկամտահարկի կանխավճարներից:





























