Համացանցում շրջանառվում է կեղծ տեղեկություններ՝ իմ անձի հետ կապված, իբրեւ թե ես խոստացել եմ ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի քաղաքացիներ

Համացանցում շրջանառվում է կեղծ տեղեկություններ՝ իմ անձի հետ կապված, իբրեւ թե ես խոստացել եմ ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան…»։