ԱՄՆ-ը պահանջում է, որպեսզի ռուսական դատարանն ազատ արձակի ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուիլանին: «ԱՄՆ-ը ցնցված է ռուսական դատարանի այսօրվա որոշումից: Դատարանը որոշել է դատապարտել ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուիլանին գաղտնի պրոցեսից հետո: Մենք լրջորեն մտահոգված ենք, որ պարոն Ուիլանին անկեղծ երաշխիքներ չեն ներկայացվել, որոնք Ռուսաստանը պարտավոր էր ներկայացնել՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններին համապատասխան»,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Մենք պահանջում ենք, որպեսզի Ռուսաստանն անհապաղ ազատ արձակի Փոլ Ուիլանին»,-հավելել է նա:





























