Ֆրանսիական Նիցցա քաղաքում մայիսի 6-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել նախկին խորհրդային երկրներից ժամանած մարդկանց միջեւ, որի հետեւանքով սպանվել է մի հայաստանցի: Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն` վկայակոչելով nicematin.com կայքը, սկզբում հարեւանները շենքում աղմուկ, ապա կրակոցի ձայն են լսել, որից հետո դիմել են ոստիկանություն:
Ժամանած ոստիկանները նկատել են շենքից դուրս եկող մի մարդու` երկու երեխաների հետ, ով ակնհայտորեն շտապելիս է եղել: Ձերբակալությունից հետո պարզվել է, որ նա Վրաստանի քաղաքացի է, ով այդ շենքում բնականար է վարձել:
Ոստիկանական վարչությունում նա խոստովանել է, որ վեճի ժամանակ կրակել է Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիների վրա: Նրա կինը, ով ՌԴ քաղաքացի է, այդ պահին տանը չի եղել:
Ոստիկանությունը հայտնել է, որ սպանված Ղազախստանի քաղաքացին ապրում էր Նիցցայում եւ ժամանակի մեծ մասն անցկացնում էր գործուղումների մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացուն, ում մարմնից 22 մմ-անոց գնդակ են հանել, դեռ չի պարզվել, թե նա ինչով էր զբաղվում Ֆրանսիայում:





























