Մոսկվայում տղամարդը, որը կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, մահացել է, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները ՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
«Տղամարդը մահացել է որովայնի հատվածում վնասվածքի ժամանակ արյան կորստից»,-ասել է Ինտերֆաքսի զրուցակիցը:
ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ ոստիկանության բաժանմունքի վրա հարձակում էր գործել Ինգուշեթիայից Մոսկվա մեկնած 25-ամյա Ռատմիր Գալաեւը: Նա կրակ է բացել МР-79-9Т հրացանից:
«Հարձակում գործած անձին վնասազերծելու նպատակով ոստիկանության աշխատակիցները հրազենային զենք են օգտագործել: Չնայած վնասվածքին՝ նրանք ձերբակալել են չարագործին»,-հայտնել են ՆԳՆ ԳՎ-ում:
Ոստիկանների վրա հարձակման փաստով ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 317-րդ հոդվածով («Իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգություն»):




























