Մեկ մարմնով սիամական երկվորյակներ են ծնվել Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սույնին քաղաքում: Այս մասին գրել են տեղական թերթերը, նշելով, որ Չինաստանի համար սա աննախադեպ երեւույթ է:

Սիամական երկվորյակները ծնվել են մայիսի 5-ին, որոնց քաշը 4,05 կգ է, հասակը` 51 սմ: Հետազոտությունը ցույց է տվել, որ «երկգլխանի» երեխան ունի երկու ողնաշար, երկու կերակրափող եւ մեկուկես սիրտ (ծախ սիրտը գործում է միայն մեկ երեխայի համար, իսկ աջը` համատեղ): Մնացած բոլոր օրգանները համատեղ է:

«Փաստացի անհնար է վիրահատել եւ առանձնացնել երկվորյակներին: Լավագույն դեպքում նրանք կարող են ապրել միասին»,- կարծում է Սույնին քաղաքի կենտրոնական հիվանդանոցի բժշկական ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Չժան Լիբինը:

«Երկգլխանի» երեխայի ծնողները ստիպված են եղել հրաժարվել նորածնից: Հոր խոսքով, ինքը երեխաներին տեսնելով վախ է ապրում: