Իրավապահ մարմինների յոթ աշխատակից տուժել է Դաղստանում Ադրբեջանի քաղաքացիների կողմից անօրինական գործողությունների հետեւանքով, ովքեր պահանջում էին իրենց թույլ տալ հատել սահմանը, հայտնում է Դաղստանի մասով ՌԴ ՔԿ-ի քննչական վարչության մամուլի ծառայությունը: «Իրականացված ապօրինի գործողությունների արդյունքում տուժել է իրավապահ մարմինների յոթ աշխատակից, վնասվել է հինգ ծառայողական ավտոմեքենա»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Հանրապետության Դերբենդի շրջանի ղեկավարների պաշտոնակատար Ֆուադ Շիխիեւը, իրավապահները միջադեպից հետո Ադրբեջանի ավելի քան 90 քաղաքացի է ձերբակալվել: «Ադրբեջանի 93 քաղաքացի է ձերբակալվել: Նրանք մոտ յոթ ավտոմեքենա են կոտրել, այդ թվում՝ սահմանապահների ավտոմեքենաները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նաեւ հայտնել է, որ մեկ ժամվա ընթացքում Ադրբեջանի 155 քաղաքացի կվերադառնա հայրենիք:
Ժամանակավոր ճամբարը գտնվում է Դերբենդի շրջանի Կուլար գյուղի մոտակայքում:





























