Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Օդանավը ժամանել է «Վնուկովո-3» օդանավակայան:

Իրանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ների պաշտոնական ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվա այցի ժամանակ Զարիֆը հանդիպելու է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցություններն ընթանալու են երեքշաբթի:

Զարիֆը Ռուսաստան է ժամանել Անկարայից, որտեղ թուրք գործընկերոջ հետ քննարկել է նաեւ Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափով գագաթնաժողովի նախապատրաստման հարցը: