Սանկտ Պետերբուրգում 103-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին Instagram-ում հայտնել է Սուրբ Գեորգիի հիվանդանոցը: Նշվում է, որ կինը բուժում էր անցնում 11-րդ ինֆեկցիոն բժշկական հաստատությունում: Հիվանդանոց տեղափոխվելիս կնոջ մոտ երկկողմանի պոլիեսեգենտային թոքաբորբ էր ախտորոշվել:
Հիվանդին դուրս են գրվել հունիսի 11-ին, երբ COVID-19-ի ախտորոշման թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Այժմ նա տանն է՝ իր ընտանիքի հետ, եւ իրեն լավ է զգում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակն էր, որը COVID-19 է առջացնում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել:


























