ՆԱՏՕ-ն միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից հրթիռային զինանոցի մեծացման: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է DW-ը:

Նա հայտնել է, որ հունիսի 17-18-ին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կհաստատեն Ռուսաստանի գործողությունների դեմ քաղաքական եւ ռազմական միջոցների փաթեթը:

«Մենք կքննարկենք ռուսական հրթիռային զինանոցի աճի հետեւանքները»,-ասել է նա:

Այդ միջոցների թվում կլինեն հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության ուժգնացումը, օրինակ՝ ամերիկյան Patriot համակարգի եւ 5-րդ սերնդի կործանիչների գնումը:

Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայում նոր հրթիռներ չի տեղակայի, քանի որ մտադիր չէ նմանակել «Ռուսաստանի ապակայունացնող պահվածքին»: