Հնդկաստանի ԶՈւ-ն հայտնել է չինական զորքերի հետ վիճելի սահմանին «բռնի դիմակայության» ժամանակ 3 զինվորի մահվան մասին:

Հնդկաստանի կառավարության հաղորդմամբ՝ հրաձգություն չի եղել, սակայն զինվորների միջեւ վիճաբանություն է սկսվել քարերի եւ մահակների կիրառմամբ:

Չինաստանը Հնդկաստանին մեղադրել է բախման մեջ, եւ չինական Global Times-ի խմբագիրը հայտարարել է, որ չինացի զինվորները եւս կորուստներ են կրել:

«Բախումների հետեւանքով հնդկական կողմը սպայի եւ 2 զինվորի է կորցրել»,-հայտնել է հնդկական բանակը: