Իսրայելը՝ օկուպացված Արեւմտյան ափի զգալի մասի բռնակցման պլանը խախտում է միջազգային օրենսդրությունը, որն արգելում է բռնությամբ տարածքի բռնազավթումը: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները ՝ հորդորելով այլ երկրներին ակտիվորեն դեմ արտահայտվել այս պլանին:
Մոտ 50 անկախ փորձագետի ստորագրած համատեղ հայտարարության մեջ անհանգստություն է հայտնվել ԱՄՆ-ի կողմից վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ «ինքնավարության» ընդլայնման «ապօրինի» պլանին աջակցության կապակցությամբ, որը փաստացի հողերի բռնակցում է:
«Օկուպացված տարածքի բռնակցումը ՄԱԿ-ի Կանոնադրության եւ Ժնեւի կոնվենցիաների խարտիայի լուրջ խախտում է եւ հակասում է այն հիմնական կանոնին, որը բազմիցս հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի կողմից, որ պատերազմով կամ ուժով տարածքի գրավումն անընդունելի է»,- նշել են նրանք:





























