Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանցի գործարարներ Ալիշեր Ուսմանովը եւ Ռոման Աբրամովիչը հայտնվել են Միացյալ Թագավորության ամենահուրստ մարդկանց եռյակում:

Առաջին տեղը 2005թ-ից զբաղեցնում է հնդկաստանցի արբանյակային մագնատ համարվող Լակշմի Միթալը: Նրա կարողությունը գնահատվում է 28 մլրդ դոլար:  Երկրոդ տեղում է Ալիշեր Ուսմանովը`  20 մլրդ դոլարով: Հիշեցնենք, որ Ուսմանովը լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համասեփականտերերից է: Եւս մեկ «ֆուտբոլային» գործարար, «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն այս տարի մեկ հորիզոնականով զիջել է դիրքերը` 16,5 մլրդ դոլարով երկրորդից տեղափոխվելով երրորդ տեղը: