Հայաստանի Ազգային ժողովը  հունիսի 16-ին արտահերթ նիստին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ կողմ քվեարկեց փոփոխություններին Հարկային օրենսգիրքում: Քվեարկության ընթացքում 97 խորհրդարանական միաձայն աջակցեց այս օրենսդրական նախաձեռնությանը:

Նշենք, որ օրինագծով առաջարկվում է տնտեսվարող սուբյեկտներին ազատել 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար եկամտահարկի մասով կանխավճարներից: