Փիլիպիններում արեւադարձային փոթորկի արդյունքում առաջացած հեղեղումների եւ փլուզումների հետեւանքով երեք մարդ զոհվել է, ավելի քան 100 հազար մարդ լքել է տները:
Փոթորիկն ուղեկցվել է ժամում 85կմ արագությամբ ուժգին քամով: Որոշ շրջաններում հեղեղումներ եւ փլուզումներ են եղել: Մի շարք քաղաքներում խափանվել է էլեկտրասնուցումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ոստիկանության` երկու մարդ խեղդվել, եւս մեկն էլեկտրահարվել է:





























