Այսօր` մայիսի 8-ի առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորակ գյուղում գետի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացիները զանգահարել էին ոստիկանության Հրազդանի բաժին եւ հայտնել, որ նշված գյուղի Շլորեն կոչվող հանդամասով հոսող Մեղրաձոր գետի մեջ դիակ կա:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ-քնչական խումբը` քննիչ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մահացածը Մեղրաձոր գյուղի բնակիչ, 62-ամյա Բագրատ Փիլոսյանն է:
Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչ Կ.Հակոբյանի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուն հետո պարզ կլինեն Բ.Փիլոսյանի մահվան հանգամանքները։
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























