Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ժամկետների շուրջ այսօր կարծես թե իրավապահ մարմինները մի քանի անգամ մտափոխվել են:
Այսօր երեկոյան, երբ Գագիկ ծառուկյանը դուրս եկավ ԱԱծ-ից, որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «ՀԺ»-ն գրեց, որ իր տեղեկություններով կալանավորելու միջնդորդությունն արդեն ներկայացվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Նշենք, որ դրանից հետո Շենգավիթի նստավայրի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր բերվեցին, կարճ ժամանակ անց, սակայն, ոստիկանները ինչ-որ հրահանգ ստանալուց հետո լքեցին դատարանի տարածքը:
Սակայն 10-15 րոպե չանցած կրկին վերադարձան, որոշ ժամանակ անց ոստիկանական ուժերը նորից հեռացան դատարանի տարածքից:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը ասել էր, որ իրեն կալանավորելու միջնորդությունը դատարանը կքննի վաղը:
.jpg)












