Էստոնիայում ԱՄՆ դեսպանատանը կից կբացվի ԱՄՆ գաղտնի ծառայության բաժանմունք: Ինչպես էստոնական Postimees թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպանության է «հանգուցային կետ է կիբերհանցավորության դեմ պայքարում եւ հնարավորություն ունի աջակցություն ստանալ գործակալության կողմից իր խնդիրների իրականացման դեպքում»:
«Բալթյան տարածաշրջանում Տալլինը գաղտնի ծառայությանը կապահովի հզոր բազայով, այն նաեւ կարեւոր վայր է Ռուսաստանի եւ հյուսիսային երկրների մեր գործընկերների հետ շփման համար»,- հայտարարել է նա:
Բաժանմունքում աշխատելու է չորս մարդ: Այն համագործակցելու է բալթյան երկրների ուժային կառույցների հետ, հիմնական խնդիրը լինելու է ֆինանսական ենթակառուցվածքների պաշտպանությունը խարդախություններից, կիբերհանցագործություններից եւ այլ սպառնալիքներից:
Բաժանմունքի բացումը նախատեսվում է երկու շաբաթից:





























