Վրացական Ռուսթավի քաղաքում անցկացված ընդդիմադիրների ակցիայի ժամանակ 12 մարդ է ձերբակալվել, որոնք մեղավոր են ճանաչվել մանր խուլիգանության եւ իրավապահ մարմինների աշխատակիցների պահանջներին չենթարկվելու համար: Դատարանի վճռով նրանք, ովքեր ներկայացնում են «Ժողովրդական ժողով» եւ «Ոչ» ընդդիմադիր կազմակերպությունները, կալանքի տակ կմնան 7 -30 օր:

Մնացածները տուգանվել են 400 լարիով (մոտ 240 դոլար), փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am –ը, մայիսի 7 –ին Ռուսթավի քաղաքում կայացած  ընդդիմադիր կազմակերպությունների բողոքի ակցիան ավարտվել էր մասնակիցների ձերբակալությամբ: