Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արցախի Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցում մասնակցել են Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմը, Արցախյան ազատամարտի վետերաններ, հյուրեր Հայաստանից և արտերկրից:





























