Հայաստանի և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 8-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել են հանդիսավոր երեկոյին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից , միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, հյուրեր Հայաստանից և արտերկրից:




























