Իրանում մեկ օրում կորոնավիրուսից 120 մարդ է մահացել, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ վարակման նոր 2612 դեպք է հայտնաբերվել:

Վարակվածների թիվը հասնում է 195 051-ի, զոհերի թիվը՝ 9185-ի: Ապաքինվել է 154 812 մարդ:

Իրանում արդեն 4-րդ օրն է՝ նկատվում է օրական ավելի քան 120 մահվան դեպք, հաղորդում է  ՌԻԱ նովոստի-ն: