Հունիսի 18-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերային ժամերին եւ ցերեկը տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ ՝ քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +15+17, վաղը ցերեկը՝ +30+32:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +27+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,  

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,  

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+32,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+33,

Արարատում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+33,  

Արմավիրում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+33,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+36,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+29,

Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+29 (հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+36):