Դատախազության այն պնդումները, որ հինգ ամիս անընդմեջ ազատության մեջ մնալու ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որեւէ գործողություն չի ձեռնարկել քննության վրա ազդելու համար՝ վախենալով, որ ազատման մասին որոշումը չեղյալ կհայտարարվի, անհիմն է: Այս մասին Վերաքննիչ դատարանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Դատախազության փաստարկներն անհիմն են այն պարզ պատճառով, որ եթե, ինչպես իրենք են ասում են, Ռոբերտ Քոչարյանը նախկինում որեւէ գործողություն չեն ձեռնարկել, քանի որ ընթանում էր դատախազի բողոքը քննությունը, ապա, ըստ իրենց իսկ տրամաբանության, այժմ նույնպես ոչինչ չ ձեռնարկի, որպեսզի որոշումը, եթե այն կայացվի, չչեղարկվի: Այսինքն, իրենց փաստարկն իրենց դեմ է աշխատում: Սակայն սա ամենակարեւոր պատճառը չէ, ինչի համար Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չի ազդի քննության վրա: Ամենակարեւոր պատճառն այն է, որ նա ընդհանրապես չի պատրաստվում դա անել»,- ընդգծեց փաստաբանը: