ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիտերյան իր էջում ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանին։

Դ.Տուսկը հայտնել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Միաժամանակ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ (CEPA) շրջանակներում, ցուցաբերելով քաղաքական կամք նրա լիակատար վավերացման եւ իմպլեմենտացիայի համար»։