Ճապոնիայի գիտության եւ տեխնիկայի նախարարությունը կանխատեսել է, որ 2040 թվականին մարդիկ իրենց տնային կենդանիների հետ շփվելու հնարավորություն կունենան, եւ սա դեռ ամենը չէ, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկան»:
Կանխատեսումները բարձրաձայվել են կառավարության նիստում եւ նախարարության պաշտոնական հաղորդումների (White Paper) մասն են: White Paper-ը ներկայացնում է 2040 թվականը, նկարագրվում է աշխարհ, որում մեր ներկայիս կյանքն ու վիրտուալ իրականությունն ավելի շատ են միահյուսված:
Նախարարության կանխատեսումների մոտ 70 տոկոսն իրականացել է այն ժամանակից ի վեր, ինչ White Paper-ը 1970-ական թվականներից սկսել է կանոնավոր թողարկվել: 1977 թվականին այն կանխատեսել էր հեռուստացույցներ, որոնք հնարավոր կլինի կախել պատերին: Իսկ 1982 թվականին կանխատեսվել էր բջջային հեռախոսների հայտնվելը: Մինչդեռ 1977 թվականին White Paper-ի կանխատեսած քաղցկեղի տարածման կանխման դեղը դեռեւս իրականություն չի դարձել:
Այս տարի նախարարությունը կատարել է 20 տարի հետո կյանքի վերաբերյալ 37 կանխատեսում: Փորձագետները հայտարարել են, որ այդ ժամանակ մենք կունենանք ընդհանուր մարդկային գիտակցություն, որը մեզ թույլ կտա համտեսել կերակուր, որը այլ մարդ է ուտում: Սա նաեւ խոսում է շների ու կատուների հետ զրույցներ վարելու ունակության մասին: Սահմանափակ հնարավորություններով մարդիկ վիրտուալ ոլորտում մշակումների շնորհիվ այնպիսի բաներ կզգան, որոնք չեն կարող անել, ինչպես՝ դահուկներով սահելը:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ծանր տեխնիկան, որը մարդիկ կառավարում են ավտոմեքենաշինական գործարաններում եւ շինհրապարակներում, ավելի շուտ կավտոմատացվի: Ռոբոտները կսկսեն ֆերմաներում մրգեր ու բանջարեղեն աճեցնել եւ բերք հավաքել, իսկ դրոնները դրանք կառաքեն խանութներ եւ տներ:
Փաստաթղթի հեղինակների թվում է նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ակիրա Եսինոն:





























