Ես հանդիսանում են հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար. երեկ ես զրույց եմ ունեցել իմ գործընկերոջ՝ ՌԴ Դաշնային ժողովի փոխնախագահ Վորոբյովի հետ, որեւէ նման հարց չենք քննարկել: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգություններ եղե՞լ են եվրոպական կառույցներից՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն խոսում է քաղաքական հետապնդումների եւ դրանք եվրոպական կառույցների առաջ բարձրաձայնելու մասին:
«Ինձ հետ ցանկություն է հայտնել հանդիպել ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Կոպիրկինը, հանդիպումը դեռ չի կայացել: Մնացած գործընկերների առումով որեւէ արձագանք ես չունեմ: Այն պարագայում, երբ խոսքը քրեական գործի մասին է, մեր գործընկերները, լուրջ գործընկերները, որոնք գիտեն՝ ինչ է քրեական գործը եւ քաղաքականությունը, նաեւ գիտեն մեր գործելաոճը, չեմ կարծում, որ կշտապեն եւ հախուռն, մեր ԲՀԿ-ական գործընկերների պես ինչ-որ հայտարարություններ կանեն, որքան էլ դա առաջարկվի եւ սադրվի դրսից ներս «տղա բերելու» տրամաբանությամբ: Այդ հասունությունը կա»,-ասաց նա:
Ռուսաստանի դեսպանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ











