Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 18-ին, շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Նշենք, որ դատական նիստն ընթանում է դռնփակ։

Դատարանի բակում ու հարակից տարածքներում այսօր էլ մեծ թվով ոստիկաններ կան։

Դատարանի բակում են նաև ԲԿՀ պատգամավորները։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ–ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։

Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։

«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ է քվեարկել երկու միջնորդություններին։