Սույն պայմանագրի նպատակն է արագ և արդյունավետ ընթացակարգեր սահմանել՝ առանց համապատասխան թույլտվության Հայաստանում կամ ԵՄ անդամ պետություններում բնակվող անձանց նույնականացման եւ անվտանգ կարգավորվող վերադարձի համար: Այս մասին հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին Հայաստանի եւ Չեխիայի կառավարությունների միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի վավերացման մասին քննարկմանն ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիայի պետական ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին եւ ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Համաձայնագրով սահմանվում են Հայաստանի եւ Եվրամիության պարտավորությունները հետընդունման, հետընդունման ընթացակարգերի, տարանցման գործողությունների, ծախսերի, տվյալների պաշտպանության եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ:





























