Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ անց կհրապարակվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների՝ դատավորի Ռոբերտ Պապոյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։
Նշենք, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը դատարանում է։
Դատարանը՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն ընթանում է դռնփակ։
Դատարանի բակում ու հարակից տարածքներում մեծ թվով ոստիկաններ կան։
Դատարանի բակում են նաև ԲԿՀ պատգամավորները։ Նրանցից երկուսին այսօր ոստիկանները տուգանել են դիմակ չկրելու համար։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։











