Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախօրեին կառավարության նիստում հերքել է տեղեկությունը, թե կառավարական պաշտոնյաները զբաղվում են կախարդությամբ:
«Եթե կախարդները ինչ-որ բան կարող են իրապես կախարդել, ինչո՞ւ չեն անում իրենց համար»,- ահմադինեջադին մեջբերել է SalamNews-ը:
Նախագահը նաեւ հերքել է հակասությունները հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հետ. «Երկրի հոգեւոր ղեկավարությունը Իմամ Մահդիի նշած ուղու հետեւորդն է: Կառավարությունը ներդնում է բոլոր ջանքերը, որ հետեւի այդ ուղղությանը` հանուն Իսմալական Հանրապետության զարգացման եւ բարգավաճման»:
Իրանում օրերս ձերբակալվել են Մահմուդ Ահմադինեժադի մերձավոր շրջապատի մարդիկ` մոգության եւ կախարդության մեղադրանքներով: Այդ իրադարձությունը Ահմադինեժադի եւ Խամենեիի միջեւ նոր հակասությունների առիթ հանդիսացավ:





























