Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով պահանջում է ստուգումներ իրականացնել Իրանի երկու միջուկային օբյեկտներում: Հանդիպմանը ներկա դիվանագետների խոսքով՝ ուրբաթ օրը Կառավարման խորհրդի ներկայացուցիչները 35 երկրներից բանաձեւ են ընդունել, փոխանցում է Mehr-ը:

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան գրառման մեջ նշել է.«Ռուսաստանը եւ Չինաստանը դեմ են քվեարկել: Մենք հավատում ենք, որ Թեհրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն պետք է անհապաղ լուծեն այս խնդիրը, այս բանաձեւը հակարդյունավետ է»:

Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը եւ Գերմանիան ներկայացրել են բանաձեւի նախագիծը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին՝ Իրանին հորդորելով հնարավորություններ տրամադրել:

Բանաձեւի տեքստում նշվում է, որ խորհուրդը «Իրանին կոչ է անում լիովին համագործակցել Գործակալության հետ եւ առանց հետաձգելու բավարարել գործակալության պահանջները, այդ թվում՝ դեպի ՄԱԳԱՏԷ-ի կողմից նշված վայրեր արագ մուտք ապահովելու միջոցով»:

Ի պատասխան առաջարկվող նախագծի՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԳԱՏԷ-ին նախազգուշացրել է, որ այդպիսի բանաձեւը կփչացնի «հնարավոր ընդունելի լուծման» շանսերը:

Իրանը հայտարարում է, որ այդպիսի բանաձեւը հիմնված է իսրայելական ռեժիմի հակաիրանական մեղադրանքների վրա եւ ծառայում է ամերիկյան նպատակներին: