Խաղաղ օվկիանոսի հարավային ամսում գտնվող Սամոա պետությունը «ժամանակի մեջ անցում» է կատարելու` մի ամբողջ օր առաջ տալով:

Ինչպես հայտնել է կղզու կառավարությունը, երկիրը գտնվելու է «ժամկետների սահմանազատման գծի» մյուս կողմում: Այժմ Սամոայի ե ավստրալական Սիդնեյի միջեւ տարբերությունը կազմում է ուղիղ 21 ժամ, իսկ դեկտեմբերի 29-ից Սամոան երեք ժամով առաջ է լինելու Սիդնեյից:

Ժամային տեղափոխությունն անհրաժեշտ է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հետ տնտեսական գործունեություն ծավալելու համար: