ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին եւ Չինաստանին չպաշտպանել Իրանին ՄԱԳԱՏԷ-ի համակ ուշադրությունից, հայտարարել է Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուրբաթ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարման խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում Իրանին հասանելի դարձնել երկու հրապարակները, որոնք ցանկանում է այցելել գործակալությունը: Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են քվեարկել:

«Ռուսաստանն ու Չինաստանը, ցավոք, փորձել են պաշտպանել Իրանին համակ ուշադրությունից: Որպես միջուկային գերտերություններ՝ Չինաստանն ու Ռուսաստանն ունեն առանձնահատուկ պատասխանատվություն՝ չպաշտպանել երկրներին, որոնք «մուկն ու կատու են խաղում» ՄԱԳԱՏԷ-ի հետ: Նրանց ձայնն անպատասխան էր, միջազգային հանրությունն ավելիին է արժանի»,-ասել է Հուքը հեռախոսային ճեպազրույցի ընթացքում:

Իր հերթին չտարածման հարցով պետքարտուղարի օգնական Քրիստոֆեր Ֆորդն ասել է, որ Իրանը պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկիրը հրաժարվել է տրամադրել տեղեկատվություն իր միջուկային ծրագրի մասին՝ ըստ Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրին միացած երկրների հետ ձեռքբերված համաձայնությունների:

Ռուսաստանի՝ միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ավելի վաղ հայտարարել է, Ռուսաստանը չի տեսնում որեւէ ակնարկ, որ Իրանը ներկայում վարում է միջուկային գործունեություն երկու օբյեկտներում, որոնց վերաբերում է ՄԱԳԱՏԵ-ի բանաձեւը: