Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 66-ամյակին նվիրված Հաղթանակի շքերթը:
Շքերթին մասնակցել է 20 հազար զինվորական: Շքերթը ղեկավարել է գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Գերասիմովը, իսկ շքերթն ընդունել է պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Նշենք, որ շքերթին մասնակցելու համար Մոսկվա են մեկնել նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ վետերաններ:





























