Ընդդիմությունը շատ հստակ պետք է ֆիքսի այն, ինչ որ կա, մենք այս պահին գործ ունենք ուժային լեգիտիմության աղբյուրներն ամբողջությամբ քայքայած քաղաքական իշխանության հետ, ժողովուրդն այլևս Նիկոլ Փաշինյանի հետ չէ,- այս մասին այսօր` հունիսի 19-ին ֆեյբուքյան ուղիղ եթերով ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ  ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

«Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ստեղծել համակարգեր, որոնք ժողովրդի` իր կողքին կանգնելու բացակայության դեպքում կարողանալու է սպասարկել:

Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չունի Հայաստանում: Նրա ունեցած իշխանությունը մի քանի ուժայիններն են, որոնց միջին սպայական անձնակազմի 99%-ը ամբողջությամբ չի ենթարկվելու Նիկոլ Փաշինյանին, այդ մասին  հավաստող բազմաթիվ օրինակներ կան»,- ասել է նա:

Ըստ նրա` վարչապետ Փաշինյանն այլևս չի կարող վերահսկել իրադրությունը երկրում, և այդ ընթացքում նրա հանդեպ ժողովրդի վստահությունը անկում է ապրում.

«Նիկոլ Փաշինյանն ունի ուժեղ մասկով տղերք, որոնք կարող են անզեն, հանցագործություններից կիլոմետրերով հեռու մարդուն պառկեցնեն ասֆալտին, տանեն Նիկոլին ցույց տան, սա է Նիկոլի ունեցած իշխանությունը:

Այդ իշխանություն վերցնելը ընդամենը տեխնիկայի հարց է, որը շատ շուտով լինելու է: Նա չունի վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ, վերահսկողություն չունի քաղաքացիների քաղաքական և սոցիալական վարքի նկատմամբ և բնականաբար չունի նաև իշխանություն Հայաստանում»,- ասել է Նարեկ Սամսոնյանը: