Այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ՆԱՏՕ-ի ավիահարվածների արդյունքում Տրիպոլիում սպանվել էր Մուամար Քադաֆիի կրտսեր որդին` Սեյֆ ալ-Արաբը, Ջամահիրիայի առաջնորդը որեւէ տեղ չի երեւացել: Օտարերկրյա դիվանագետները չեն բացառում, որ Քադաֆին սպանվել կամ վիրավորվել է գնդակոծումների արդյունքում, գրում է NEWSru.com-ը` վկայակոչելով իտալական La Stampa թերթը:
«Տվյալ փաստը կասկածներ է հարուցում: Եթե հաշվի առնենք շշուկները, որ տարածում են Տրիպոլիի դիվանագիտական շրջանակները, Քադաֆիի բացակայությունը նմանվում է դետեկտիվի: Կենդանի՞ է նա»,- գրում է պարբերականը:
Քադաֆին չի մասնակցել անգամ որդու եւ երեք թոռների հուղարկավորությանը, եւ նրա փոխարեն թաղմանը ներկա էր գտնվել մյուս որդին` Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին:
«Եթե Քադաֆին իսկապես սպանվել է, ո՞վ է ղեկավարում հարձակումը ապստամբների դեմ, ո՞վ է դարձել նրա ժառանգորդը»,- հարց է տալիս պարբերականը:





























