Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանի Ավիատորների այգում ներգաղթյալների զանգվածային ծեծկռտուք է եղել. տասնյակ երիտասարդներ հավաքվել են` հարաբերությունները պարզելու նպատակով: Ոստիկանությունը պնդում է, որ կռվից հնարավոր է եղել խուսափել, սակայն, ըստ ականատեսների, բախում եղել է:

Ըստ իրավապահների, այգում մոտ 60 մարդ է հավաքվել: Ըստ ականատեսների, միջադեպի ընթացքում հրազեն է կիրառվել:

Ականատեսի վկայությամբ, տղամարդիկ նման էին Միջին Ասիայից ժամանածների, մինչդեռ, ըստ իրավապահների, կռվին մասնակցել են ադրբեջանցիներ եւ կալմիկներ: