Դյուսելդորֆում մեկնարկում են «Եվրատեսիլ-2011»-ի գլխավոր փորձերը։ Դրանց սկսվելուց առաջ գերմանուհի Լենան խոստովանել է, որ հավանել է Էմմիի երգը։

«Եվրատեսիլի» նախորդ տարվա հաղթող Լենան ասել է, որ Դյուսելդորֆում իրեն ավելի վստահ է զգում, քան` Օսլոյում։ Նրա մասին, թե կհաղթի՞ ինքը երկրորդ անգամ, Լենան գերադասում է չմտածել, «այլապես կարելի է գժվել»։

Մայեր-Լանդրուտի համար ֆավորիտներ են համարվում Իռլանդիայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի եւ Հայաստանի կատարողները։ Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, նա ոչ միայն երգել է Էմմիի խաղարկային երգի բառերը՝ «Boom-boom, չակա-չակա», այլ նաեւ տակտով շարժվել։

Նշենք, որ Հայաստանը մրցույթին կներկայացնի Էմմին՝ Boom-Boom երգով։ Նա կիսաեզրափակչում հանդես կգա մայիսի 10-ին՝ չորրորդ համարի ներքո։