ՌՕՈՒ-ն դարձել է ԱՄՆ առաջին զինվորական ստորաբաժանումը, որն ավագ ենթասպայի կոչում է շնորհել կնոջ, հայտնում է Fox News-ը: 

Գլխավոր վարպետ սերժանտ Ջոան Բասը, որը ներկայումս ՌՕՈՒ հրամանատարության պետն է, կդառնա ԱՄՆ ՌՕՈՒ 19-րդ գլխավոր սերժանտը՝ այդ պաշտոնում փոխարինելով գլխավոր մաստեր սերժանտ Կալետ Ռայթին, որի հրաժարականը սպասվում է օգոստոսի 14-ին:

ՌՕՈՒ շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունը Բասի առաջխաղացումը պատճառաբանել է հմտություններով, կրակոտ խառնվածքով, փորձով եւ ղեկավարման ոճով, որը «նման է իր սեփականին»: