Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ մեկնարկում է «Իմ քայլը» խմբակցության նիստը:

Վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցին, թե ինչու են նիստին մասնակցում նաև կառավարության անդամները: Նրա փոխարեն խոսեց Լիլիթ Մակունցը, ով նշեց, որ ավելի ուշ կպատասխան հարցին:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նշել էր, որ ի թիվս այլոց, քննարկվելու է նաեւ ՍԴ հարցը: