ԱՄՆ տիեզերք է դուրս բերել SBIRS GEO-1 բալիստիկ հրթիռների թողարկման մասին նախազգուշացնող առաջին արբանյակը, հայտնում է Defense News-ը։ Սարքի արժեքը 1,2 մլրդ դոլար է։
Ինչպես գրում է Lenta.ru-ն, ի սկզբանե արբայակը ուղեծիր պետք է դուրս բերվեր 2011 թվականի մայիսի 6-ին, սակայն թռիչքը հետաձգվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։ Տիեզերք բաց թողնված սարքը արձակված բալիստիկ հրթիռները կհայտնաբերի ինֆրակարմիր սենսորների միջոցով։ Նախատեսվում է ուղեծիր դուրս բերել նման 24 սարք։





























