Ռուսաստանի Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ուղերձ է հղել Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 66-ամյակի կապակցությամբ:

«Հաղթանակի օրը, թերեւս, ամենակարեւոր պատմական տոնն է, որ միավորում է ոչ միայն Ռուսաստանի ժողովուրդներին, այլեւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններին:

Այդ օրը մենք խորը շնորհակալություն ենք հայտնում բոլոր ժողովուրդների վետերաններին, որոնք միահամուռ կանգնեցին Հայրենիքի պաշտպանության համար:

Մայիսի 9-ը մեզ բոլորիս համար եղել եւ մնում է անփոխարինելի, ամենասիրելի, հուզիչ եւ պայծառ տոնը»,- նշել է Եսայանը` շնորհավորելով բոլորին: