ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր՝ «Սենյակը, որտեղ դա տեղի ունեցավ» (The Room Where It Happened) գրքում գրել է, որ Թրամփին դուր չի գալիս Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, եւ մի անգամ նա նույնիսկ անձամբ է հրահանգավորել իր նահանգին, որ նրա վրա հարձակվեն իրենց հեռուստատեսային հարցազրույցներում, հայտնում է CBC-ն:
Բոլթոնն իր հուշագրությունում պատմում է 2018 թվականին Քվեբեքում G7 համաժողովում առաջնորդների տխրահռչակ վեճի մասին:
Հանդիպման ժամանակ լարվածությունն աճել էր պողպատի եւ ալյումինի, ներառյալ Կանադայից արտադրանքի ներմուծման հարկման վերաբերյալ Թրամփի քայլից հետո:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը գրքում նաեւ նշել է, որ Թրամփը բացասական զգացումներ ուներ Կանադայի եւ Ֆրանսիայի առաջնորդների հանդեպ:
Նա իր գրքում նկարագրում է նաեւ նրանց հանդիպման արտասովոր միջանձնային դինամիկան, փոխանցում է հեռուստաալիքը:





























