Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում որոշ դիրքեր է կորցրել, հայտնում է Reuters-ը:
Ընդ որում՝ նա նշել է, որ հիգիենայի, դիմակներ կրելու եւ սոցիալական հետավորության պահպանման վրա կենտրոնանալը մարդկանց կպաշտպանի եւ կնպաստի տարվա երկրորդ կեսին տնտեսության վերականգնմանը:
«Վերջին օրերի թվերը ցույց են տալիս, որ մենք համաճարակի դեմ պայքարում մեր դիրքերը կորցրել ենք: Բայց մենք նպատակաուղղված ենք մեր օրակարգից համավարակը հանելուն մաքրության, դիմակների եւ սոցիալական հեռավորության պահպանման շնորհիվ»,- հայտարարել է նա հեռուստատեսային ուղերձում:
Էրդողանի խոսքով՝ մայիսից տնտեսական վերականգնման ազդանշանները «բավականին ուժեղ» էին, եւ «մենք տարվա երկրորդ կեսին մեծ խթանի ենք սպասում»:





























